Անցած արշավներ
Հեծանվային մարտի 8
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ: Հավաքվում ենք մարտի 8-ին՝ ժամը 11:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31): Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով: Սպասվում է ջինջ ու պայծառ, արևոտ եղանակ, ուրախ, տոնական և մարտական տրամադրություն: |
|
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Սկսնակ հեծանվորդների ու պարզապես բոլոր նրանց համար, ովքեր կարոտել են հեծանիվը ու «Հեծանիվ+»-ի արշավները, կազմակերպում ենք կիրակնօրյա հեծանվարշավ դեպի Էջմիածին: |
|
Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Վաղը՝ ամսի 5-ին, հեծանիվներով գնում ենք Ազատի կիրճ, գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն սառցե այսբերգների հաղթահարումներ, ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը: |
|
Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Քանի որ անցած անգամ ես շատ էի ուզում գալ, բայց չկարողացա, էս անգամ նորից արշավում ենք Գառնու ձոր :D հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: Ճանապարհին փշատի հույսեր կան :) |
|
Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր ~~~
Այս անգամ ընտրել ենք ամենասիրված և չհոգնեցնող երթուղիներից մեկը՝ դեպի Օշական: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճը, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:Երթուղին հետևյալն է` Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) |
|
Շաբաթօրյա քաղաքային հեծանվարշավ
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կոմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:Իսկ երեկոյան ժամը 16:00-ից 18:00-ն կլինի հեծանվավարժանք, ինչպես միշտ՝ Ծիծեռնակաերդի բարձունքում: |
|
Հեծանվարշավ դեպի Ազատի կիրճ
Կայցելենք մեր կողմից սիրված վայրերը: Ճանապարհի բավականին մեծ հատված ձորով ենք գնալու: Լողալու ենք գետում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: Ալոճ հավաքելու հույսեր էլ կան:Երթուղին հետևյալն է` Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ: |
|
Երևանի տոնը՝ հեծանիվներով
Այս կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարությունների առթիվ Երևանի փոքր կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի, փողոցները կազատվեն վնասակար արտանետումներ և աղմուկ ստեղծող մեքենաներից: Մենք՝ հեծանվասերներս, չենք կարող հրաժարվել այսպիսի նվերից և դուրս կգանք տոնական հեծանվարշավի: Կվայելենք Երևանի ազատ փողոցները՝ ժպիտ և լավ տրամադրություն շռայլելով մեր համաքաղաքացիներին, կմասնակցենք միջոցառումների: Սա լավ առիթ է նաև ցույց տալու համար, թե որքան ենք մենք շատացել և որքան ենք ցանկանում ունենալ կանաչ, մաքուր, հեծանվային Երևան: |
|
Հեծանվարշավ դեպի Արուճավանք
Այս արշավը քիչ թե շատ փորձառու հեծանվորդների համար է... |
|
Քաղաքային հեծանվարշավ սկսնակների համար
Այս շաբաթ լինելու է արդեն ավանդություն դարձող, շատ սպասված արշավ սկսնակ հեծանվորդների համար: Այն մարդիկ, ովքեր ուզում էն վերջապես փորձել իրենց ուժերը քաղաքային պայմաններում, կարող են միանալ հերթական քաղաքաին արշավին և զարգացնել իրենց հմտությունները: Նոր հեծանվորդները գալիս են համալրելու Հեծանիվ+ ի շարքերը ։))))))) Իսկ փորձառու հեծանվորդների կողմից ակնկալում ենք մասնակցություն՝ նորեկներին թիկունք կանգնելու և օգնելու նպատակով ;) |
|
